երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Արթուր Վանեցյանի շուրջ 20 թիմակցի բերման են ենթարկել

Արթուր Վանեցյանի շուրջ 20 թիմակցի բերման են ենթարկել

Արթուր Վանեցյանի թիմակիցները բերման են ենթարկվել ոստիկանական բաժիններ։

«Ազատության հրապարակից իրազեկման ակցիա մեկնարկած մեր թիմակիցները Արշակունյաց պողոտայում խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնելիս Ոստիկանության հատուկ նշանակության խմբի բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկվել ոստիկանական բաժիններ:

Բերման է ենթարկվել իրազեկման ակցիայի շուրջ 20 մասնակից։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղերքին տարել են Ոստիկանության Մալաթիայի և Շենգավիթի բաժանմունքներ:

Տղերքը ավելի պինդ են, քան առաջ:

Հետքայլ չի՛ լինելու», - այս մասին հայտնել է «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։

  • Կիսվել: