երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
«Արծվի թևերի» մոտ բախվել են Mitsubishi-ն, Hyundai-ն և Opel Astra-ն. կան վիրավորներ

«Արծվի թևերի» մոտ բախվել են Mitsubishi-ն, Hyundai-ն և Opel Astra-ն. կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի թևերի հարևանությամբ գտնվող «Կանաչ հեքիաթի» մոտ բախվել են Hyundai, Opel Astra և Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով չորս հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։

Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Աբովյան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահը խումբը։

Վիրավորներից երկուսին հիվանդանոց են տեղափոխել շտապ օգնության բժիշկները, իսկ երկուսին Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

  • Կիսվել: