շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արթիկում բերման ենթարկված բնակչի մեքենայում մարիխուանա է հայտնաբերվել տեսանյութ

Արթիկում բերման ենթարկված բնակչի մեքենայում մարիխուանա է հայտնաբերվել տեսանյութ

Ոստիկանության Արթիկի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Արթիկի Անկախության և Տուֆագործների փողոցների խաչմերուկից ոստիկանություն բերման ենթարկեցին նույն փողոցի 36-ամյա մի բնակչի՝ մեքենայով հանդերձ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Մեքենայի զննության պահին բերման ենթարկվածը իրավապահներին ներկայացրեց սուր հոտով, դեղնականաչավուն, մանրացված չորացված զանգված։ Ըստ նրա՝ հայտնաբերվածը մարիխուանա է, ինքն է քաղել օգտագործելու համար։
Նշանակվել է փորձաքննություն։

Նախապատրաստվում են նյութեր։

 

 

  • Կիսվել: