ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արթիկի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղի գերեզմանատանը հայտնաբերել է տղամարդու դի

Արթիկի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղի գերեզմանատանը հայտնաբերել է տղամարդու դի

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում, գրումէ  shamshyan.com-ը:

Ժամը 11:15-ի սահմաններում Արթիկի շտապօգնության կայանից ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արթիկ քաղաքի գերեզմանատուն, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության և քննչական բաժնի օպերատիվ, քննչական խմբերը՝ Արթիկի ոստիկանապետ Մանուկյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչ Գրիգորյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հայտնաբերված դին Արթիկ քաղաքի բնակիչ, 68-ամյա Մ. Ս.-ն էր: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: 

  • Կիսվել: