կիրակի, հուլիս 5
5 / 7 / 2026
«Արթիկ» ՔԿՀ ծառայողները Հայփոստով ուղարկված ծանրոցից հայտնաբերել են թաքցրած բջջային հեռախոս

«Արթիկ» ՔԿՀ ծառայողները Հայփոստով ուղարկված ծանրոցից հայտնաբերել են թաքցրած բջջային հեռախոս

ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննել են դատապարտյալ Ս. Ա.-ի անվամբ փոստով ուղարկված ծանրոցը: Զննության արդյունքում սև, կպչուն ժապավենով փաթեթավորված նոթատետրի օվալաձև կտրված էջերի մեջ պատրաստած թաքստոցից հայտնաբերել են 1 բջջային հեռախոս: Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ:

  • Կիսվել: