շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
«Արթիկ» ՔԿՀ-ի  պետը հրաժեշտ է տվել պաշտոնին․ «Հրապարակ»

«Արթիկ» ՔԿՀ-ի պետը հրաժեշտ է տվել պաշտոնին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «ՀՀ քրեակատարողական հիմնարկներում, բառի բուն իմաստով՝ քաոս է։ Օրերս «Արթիկ» ՔԿՀ-ում բունտ էր։ Քրեական ենթամշակույթ կրող 3 դատապարտյալի տեղափոխել էին այլ ՔԿՀ-ներ, որից հետո կալանավորներն անհնազանդության էին դիմել։

ՔԿԾ-ն պարզաբանում տարածեց, որ «Արթիկ» ՔԿՀ-ում քրեական ենթամշակույթի, արգելված իրերի դեմ պայքարի, խցերից չթույլատրված առարկաների եւ կահույքի դուրսբերման աշխատանքները ազատազրկվածների մոտ առաջացրել են դժգոհություններ։ Տեղեկացանք, որ պաշտոնանկ է արվել ՔԿՀ պետ, արդարադատության գնդապետ Լեւոն Հովհաննիսյանը։

Նա 2024 թ. մայիսին էր նշանակվել։ Սակայն Սրբուհի Գալյանի ընկերուհին՝ ՔԿԾ պետ Ծովինար Թադեւոսյանը, կրքերը հանդարտեցնելու համար պաշտոնանկ է արել նրան։ Որոշ տեղեկություններով, նոր պետ է նշանակվելու՝ «Սեւան» ՔԿՀ-ի պետ Արտակ Ղազարյանը»։

 

Մանրամասները՝ այստեղ:

  • Կիսվել: