հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արթիկ քաղաքի էստակադայի հատվածում ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են

Արթիկ քաղաքի էստակադայի հատվածում ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են

ՀՀ կառավարության միջոցներով հիմնանորոգվող Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ճանապարհի Արթիկ քաղաքի էստակադայի հատվածում ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են։

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի, մարզային ու համայնքային իշխանության ներկայացուցիչների հետ այսօր մասնակցել է կամրջի երթևեկելի մասի բացման արարողությանը։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից:

Ողջունելով ներկաներին՝ մարզպետը շնորհակալություն է հայտնել ՀՀ Կառավարությանը ծրագրի ֆինանսավորման համար և բարձր է գնահատել աշխատանքներում հետևողականություն դրսևորած բոլոր պատասխանատուների աշխատանքը․

«Համահայկական ամառային 8-րդ խաղերով պայմանավորված՝ մարզի ճանապարհների բեռնաթափումն ապահովելու նպատակով՝ այսօր կամրջի երթևեկելի մասը բացել ենք, կամրջի բարեկարգման աշխատանքները դեռ ընթացքի մեջ են։ Նշեմ, որ էստակադայի նորոգումը Արթիկի համար խիստ կարևոր նշանակություն ունի, ճանապարհային ենթակառուցվածքների նորոգմանն ու կահավորմանը կառավարությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում, մնում է մեզ լինել առավել պատասխանատու և հետևողական պետական միջոցները նպատակային ու առանց թերացումների խնդիրների լուծմանն ուղղելու»։

Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ19+000 – կմ23+900 4.9կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհահատվածը գտնվում է Շիրակի մարզում՝ Արթիկ քաղաքի տարածքում ընդգրկված են Սասունցի Դավթի, Ղարիբջանյան, Բաղրամյան, Սակաձե, Գրիգոր Նարեկացի փողոցները և էստակադան։ Հիմնանորոգման ծրագրում ավելացել են նոր ծավալներ, մասնավորապես նոր կոյուղագծի կառուցման աշխատանքները գրեթե ավարտված են, 4.9 կմ ճանապարհից 3.2 կմ-ն արդեն ասֆալտապատ է։ 1.7 կմ հատվածում ասֆալտապատումը շարունակվում է։ Ճանապարհին առկա ուղեանցի վերակառուցման աշխատանքներն ավարտական փուլում են։ Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 1․5 մլրդ դրամ է։ Շինաշխատանքների ավարտին ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով։

Возможно, это изображение 8 человек и текст

Возможно, это изображение 9 человек и текст

Возможно, это изображение 8 человек

Возможно, это изображение 9 человек и текст

Возможно, это изображение 9 человек

Возможно, это изображение 7 человек

Возможно, это изображение 13 человек, люди танцуют и кларнет

Возможно, это изображение 15 человек, улица, дорога, толпа и текст «ойка»

Возможно, это изображение 7 человек и Панамский канал

Возможно, это изображение 7 человек

Возможно, это изображение 2 человека

 

  • Կիսվել: