ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Արտաշատում շենքի բակում ավտոմեքենա է այրվել

Արտաշատում շենքի բակում ավտոմեքենա է այրվել

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ժամը 04։21-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ Երևանյան փողոցի թիվ 5 շենքի բակում, այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:31-ին, մարվել՝ 04:34-ին:

Այրվել են «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի (սեփականատեր՝ Արտյոմ Հ.) հետևի անվադողը՝ ամբողջությամբ և բեռնախցիկը՝ մասնակի:

  • Կիսվել: