ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհին վագոն-տնակ է այրվել

Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհին վագոն-տնակ է այրվել

Հոկտեմբերի 29-ին, ժամը 13:47-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին այրվում է վագոն-տնակ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:08-ին, մարվել՝ 15:00-ին: Այրվել է վագոն-տնակը՝ մոտ 30 քմ:

  • Կիսվել: