ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
«Արտաշատ» ԲԿ-ում 3 ամսական տղա է մահացել․ «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արտաշատ» ԲԿ-ում 3 ամսական տղա է մահացել․ «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:15-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ վերակենդանացման բաժանմունքում երեխա է մահացել:

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Սարգսյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քնիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ 3 ամսական Արշակ Հ.-ն է:

Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

  • Կիսվել: