ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արտակարգ պատահար Լոռու մարզում. «Սուրբ Հովհաննես» կոչվող սրբավայրի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը

Արտակարգ պատահար Լոռու մարզում. «Սուրբ Հովհաննես» կոչվող սրբավայրի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը

Արտակարգ պատահար է գրանցվել Լոռու մարզում: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից:

Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 5-ին, ժամը 12։05-ին ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի մոտակայքում՝ «Սուրբ Հովհաննես» կոչվող սրբավայրի ճանապարհին, քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն Ա․ Գ․-ին (ծնված 1979 թ․) պատգարակով իջեցրել են մոտ 500 մետր և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

  • Կիսվել: