կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արտակարգ իրավիճակ «Հաղթանակ» կամրջի վրա․ 80-ից ավելի անգամ ինքնասպանության փորձ կատարած տղամարդն անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը, սպառնում է ցած նետվել

Արտակարգ իրավիճակ «Հաղթանակ» կամրջի վրա․ 80-ից ավելի անգամ ինքնասպանության փորձ կատարած տղամարդն անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը, սպառնում է ցած նետվել

Այսօր՝ հունվարի 15-ին, հերթական անգամ Արարատի մարզի բնակիչ, արդեն փրկարարների, փրկարար հոգեբանների, պարեկների, շտապօգնության բժիշկների «սիրելի» Խաժակը անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է իրենց ցած նետել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։

Տարածքը նույն վաշտի պարեկներ Հայկ Նասլյանն ու Լուսինե Պետրոսյանը սահմանազատել են և կամրջի վրայից հեռացնում են հետաքրքրասեր վարորդներին, որպեսզի խցանում տեղի չունենա։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ խմբի պետ Ներսեսյանի գլխավորությամբ։

Ժամանել է նաև ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների և ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խմբերը։

Արդեն մեկ ժամից ավելի է՝ ոստիկաններն ու փրկարարները բանակցում են նրա հետ, որպեսզի չդիմի այդ ծայրահեղ քայլին։

Գ․ Շամշյանը հայտնում է, որ տղամարդը, ով անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը, 80-ից ավելի անգամ նմանատիպ քայլի է դիմել։

  • Կիսվել: