շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
 Արտակարգ դրության ռեժիմի ամբողջ ժամանակահատվածում մի շարք կատարողական վարույթներով արգելանք չի կիրառվի

Արտակարգ դրության ռեժիմի ամբողջ ժամանակահատվածում մի շարք կատարողական վարույթներով արգելանք չի կիրառվի

Կառավարության կողմից երկրում հայտարարված արտակարգ դրության գործողության ժամկետը 30 օրով երկարաձգելու որոշմամբ պայմանավորված՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն արգելանք չի կիրառի ՏԻՄ-երի կողմից ավտոկայանատեղիի համար տուրքերը չվճարելու հիմքով և ճանապարհային ոստիկանության կողմից կայացված ակտերի հիման վրա սույն թվականի ապրիլի 14-ից հետո հարուցված կատարողական վարույթներով:

Նշված վարույթներով արգելանքը կկիրառվի արտակարգ դրության գործողության ժամկետի ավարտից հետո:

Այս մասին հայտնում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից:

 

 

  • Կիսվել: