ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արտակարգ դեպքերի և պատահարների հետևանքով զոհվել է 830 մարդ. ԱԻՆ-ում ամփոփվել է 2022-ի առաջին կիսամյակը

Արտակարգ դեպքերի և պատահարների հետևանքով զոհվել է 830 մարդ. ԱԻՆ-ում ամփոփվել է 2022-ի առաջին կիսամյակը

Այսօր՝ հուլիսի 6-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ստորաբաժանումներն ամփոփել են 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարած աշխատանքները: Նիստը վարել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը:
 
Նախարար Փամբուխչյանը շնորհակալություն է հայտնել փրկարար ծառայողներին կատարած հսկայածավալ աշխատանքի համար և հույս հայտնել, որ 2022 թվականն ամփոփելիս կարձանագրվեն էլ ավելի բարձր ցուցանիշներ:
 
 
«Մենք որդեգրել ենք մի քաղաքականություն, ըստ որի՝ Փրկարար ծառայության բոլոր ստորաբաժանումները պետք է սինքրոն աշխատեն կենտրոնական ապարատի հետ: Մարզային շրջայցերի ընթացքում մենք բաց և ուղիղ շփում ենք ունենում փրկարար ծառայողների հետ՝ վեր հանելով առկա խնդիրները: Գույքի, տեխնիկայի, շենքային և առհասարակ աշխատանքային պայմանների բարելավումը մեր առաջնահերթությունների թվում են»,- նշել է Արմեն Փամբուխչյանը:
 
 
Ըստ զեկույցների՝ հաշվետու ժամանակահատվածում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի կողմից սպասարկվել է 727520 զանգ: Արտակարգ դեպքերի և պատահարների թիվը 5767 է, որի հետևանքով զոհվել է 830, տուժել՝ 81626 մարդ:
 
911 ծառայության հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն է տրվել 1345 քաղաքացու, հոգեբանական աջակցություն՝ 730 քաղաքացու։
 
Հանրապետությունում էլէկտրաշչակների թիվն ավելացել է 53-ով, վերանորոգվել և վերատեղադրվել են անսարքները:
 
 
2022 թ. առաջին կիսամյակի ընթացքում փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից անցկացվել են 22 շտաբային, 7 ցուցադրական և 145 հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով 124 գործնական պարապմունքներ և այլն:
 

  • Կիսվել: