երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Արտակարգ դեպք՝ Վայոց ձորում․ հրշեջները մի քանի ժամ պայքարել են Եղեգնաձորի աղբավայրի կրակի դեմ

Արտակարգ դեպք՝ Վայոց ձորում․ հրշեջները մի քանի ժամ պայքարել են Եղեգնաձորի աղբավայրի կրակի դեմ

Այսօր՝ հունվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 14։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի աղբավայրում հրդեհ է բռնկվել ու քանի որ համայնքապետարանին պատկանող տեխնիկան գտնվում է անսարք վիճակում, անհրաժեշտ է հրշեջների օգնությունը, գրում է Shamshyan-ը։

Պարզվել է, որ այրվում է աղբավայրում կուտակված աղբը։

Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մեկուսացրել ու մարել այն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

  • Կիսվել: