կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Արտակարգ դեպք Տավուշի մարզում. Դիլիջանի 1-ին ոլորանում քաղաքացին 100 մետր բարձրությունից ընկել և հայտնվել է անտառում

Արտակարգ դեպք Տավուշի մարզում. Դիլիջանի 1-ին ոլորանում քաղաքացին 100 մետր բարձրությունից ընկել և հայտնվել է անտառում

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի առաջին ոլորանի վերջնամասում քաղաքացին մոտ 100 մ բարձրությունից ընկել է և հայտնվել անտառում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Տեղում փրկարարները, պարեկներն ու օպերատիվորեն ժամանած «Դիլիջան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կարողացել են քաղաքացիների օգնությամբ հատուկ ճոպանների միջոցով իջնել դեպի քաղաքացին, ապա նրան տեղափոխել են պատգարակի վրա, տեղափոխել ու մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Բժիշկները, մինչև հիվանդանոց տեղափոխելը, նրան առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել ավագ պարեկ Գևորգ Բայրամյանն ու կրտսեր պարեկ Մհեր Ակուլյանը։

Ժամանել են նաև ոստիկանության Դիլիջանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով վիրավորը Արցախից բռնի տեղահանվածներից է, և հավանաբար ինքնազգացողությունը վատացել է, կանգնել է, որպեսզի ինքնազգացողությունը կարգավորվի, սակայն անզգուշաբար բարձրությունից վայր է ընկել:

  • Կիսվել: