երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արտակարգ դեպք՝ մարզերից մեկում. մանկաբույժը չի բացառել, որ 4-ամյա երեխան վնասվածքները ստացած լինի բռնության արդյունքում

Արտակարգ դեպք՝ մարզերից մեկում. մանկաբույժը չի բացառել, որ 4-ամյա երեխան վնասվածքները ստացած լինի բռնության արդյունքում

Ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվել փետրվարի 21-ին Երևանում գործող «Վիգ Մոր» կլինիկայից ստացված ահազանգի փաստով, հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված կենտրոնից հայտնել են, որ «այրունազեղումներ, կապտուկներ, բաց վերքեր վոլվայի շրջանում, հետանցքի շուրջ արյունազեղումներ, կապտուկներ և հետանցքի ճաք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ պարզել են, որ տեղափոխվածը Հայաստանի մարզերից մեկի բնակչուհի՝ 4-ամյա Ռ-ը․ Ն-ն է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններին կլինիկայի մանկաբույժը հայտնել է, որ չի բացառվում, որ երեխան նշված վնասվածքները ստացած կլինի արտաքին ներգործության և բռնության արդյունքում։

Փաստի առթիվ երեխայի բնակության վայրի տարածքային ոստիկանության բաժնում հետաքննություն է սկսվել։

  • Կիսվել: