կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արտակարգ դեպք Հրազդանի կիրճում. հաստաբուն ծառը արմատից պոկվել և տապալվել է՝ վնասելով կայանված ավտոմեքենան

Արտակարգ դեպք Հրազդանի կիրճում. հաստաբուն ծառը արմատից պոկվել և տապալվել է՝ վնասելով կայանված ավտոմեքենան

Այսօր՝ հուլիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկ Տիգրան Մանուկյանն ու կրտսեր պարեկ Գևորգ Աբրահամյանը:

Պարեկները սահմանազատել են տարածքը, և փրկարարները սպասում են, մինչև կժամանեն Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի համապատասխան վարչության և բաժնի ծառայողները: Ծառի տապալման հետևանքով վնասվել է կայանված ավտոմեքենան:

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Պարեկային ծառայությունը պարզում է մեքենայի տիրոջ ինքնությունը:

 

  • Կիսվել: