շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արտակարգ դեպք Երևանում․ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի վերելակը խափանվել է. 10 երեխա մնացել է ներսում

Արտակարգ դեպք Երևանում․ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի վերելակը խափանվել է. 10 երեխա մնացել է ներսում

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Նոր Նորքի վարչական շրջանում գործող «Մեգամոլ» առևտրի կենտրոնում վերելակը խափանվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վերելակում եղել է 10 երեխա, ովքեր բարեբախտաբար չեն տուժել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարարական ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի երկրորդ գումարտակի երրորդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ։

  • Կիսվել: