շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Արտակարգ դեպք՝ Երևանում. էլեկտրասյունը կիսաշրջված վիճակում մասամբ փակել էր երթևեկելի 3 գոտիները

Արտակարգ դեպք՝ Երևանում. էլեկտրասյունը կիսաշրջված վիճակում մասամբ փակել էր երթևեկելի 3 գոտիները

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում տեղեկություններ են ստացվել, որ Երվանդ Քոչար փողոցում էլեկտրասյունը տեղից թուլացել և կիսաշրջված վիճակում մասամբ փակել է երթևեկության համար նախատեսված 3 գոտիները, հոսանքալարերն էլ գտնվում են ճանապարհահատվածում։
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։
 
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սոս Սերոբյանն ու Էդիկ Առաքելյանը, մինչև որ դեպքի վայր են ժամանել Երևանի քաղաքապետարանի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության և «Երքաղլույսի» աշխատակիցները։
 
Վերջինները ապամոնտաժում վտանգավոր էլեկտրասյունը, որից հետո ճանապարհը դարձավ երթևեկելի։

  • Կիսվել: