շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արտակարգ դեպք Երևանում. BMW X5-ում հրդեհ է բռնկվել. այրվել են շարժիչի հատվածն ամբողջությամբ, և սրահը՝ մասամբ

Արտակարգ դեպք Երևանում. BMW X5-ում հրդեհ է բռնկվել. այրվել են շարժիչի հատվածն ամբողջությամբ, և սրահը՝ մասամբ

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտայում՝ «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ, ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-ր վաշտի պարեկերը՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:

Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Վահագն Միրզոյանն ու կրտսեր պարեկ Սերյոժա Ղազարյանը:

Հրշեջ-փրկարարները մարել են դեռևս անհայտ հանգամանքներում BMW X5 մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Այրվել է շարժիչի հատվածն ամբողջությամբ և սրահը՝ մասամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ 9-11 ահազանգողը եղել է BMW X 5-ի վարորդ Գևորգ Գ.-ն:

  • Կիսվել: