կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արտակարգ դեպք Արարատի մարզում. հրդեհ է բռնկվել BMW-ում. կա վիրավոր, ավտոմեքենան դարձել է ոչ շահագործեի

Արտակարգ դեպք Արարատի մարզում. հրդեհ է բռնկվել BMW-ում. կա վիրավոր, ավտոմեքենան դարձել է ոչ շահագործեի

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ և Այնթապ գյուղերի միջև գտնվող Երևանյան խճուղու հատվածում՝ «Ինեսա» սուպերմարկետի հարևանությամբ, ավտոմեքենա է այրվում: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Մասիսի հրշեջ փկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի և դասակի հրամանատար Համբարձում Տեր-Պողոսյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Անդրանիկ Հարությունյանն ու կրտսեր պարեկ Սամվել Կարապետյանը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է BMW մակնիշի ավտոմեքենայում, և մինչ հրեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ովքեր SHAMSHYAN.com-ի թղթակցին հայտնել են, որ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով Արմեն Նավասարդյանն ու Ոստիկանության Մասիսի բաժնի պետ Ասքանազ Դավթյանը:
 
Դեպքի փաստով Ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը, ինչպես նաև այն, թե ինչ հանգամանքներում է հրդեհը բռնկվել:  

  • Կիսվել: