երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արտակ Մանուկյանը պարզաբանել է սոցփաթեթում ներառված ծառայությունների շրջանակն ընդլայնելու որոշումը

Արտակ Մանուկյանը պարզաբանել է սոցփաթեթում ներառված ծառայությունների շրջանակն ընդլայնելու որոշումը

Այսօր ԱԺ ՛՛Իմ քայլը՛՛ խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն անդրադարձավ սոցիալական փաթեթին՝ հիշեցնելով, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն արդեն իսկ տարածել է պարզաբանում՝ կապված սոցփաթեթում ներառված ծառայությունների շրջանակը ընդլայնելու կառավարության որոշման հետ:

Պատգամավորը, մասնավորապես, նշեց. ՛՛Առիթն օգտագործեմ և ևս մեկ անգամ անդրադառնամ: Հայաստանում 8 տարի շարունակ 147 հազար՝ սոցփաթեթի շրջանակներից օգտվող, որի մեջ չկա ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա, որովհետև օրենքը թույլ չի տալիս, այսինքն՝ պատկերավոր ասած՝ գրադարանի աշխատակցից մինչև վարչության պետ, 8 տարի շարունակ, ամեն ամիս 6 հազար դրամ, այսինքն՝ 72 հազար դրամ, ծախսելու հնարավորություն են ունեցել:

Ծախսելու հնարավորությունը սահմանափակված է 4 ուղղությամբ: Մեկը Արցախ և Հայաստան տուրիստական ծառայությունն է, մյուսը՝ առողջապահության ծառայությունը, հիփոթեքի, վարկի սպասարկում և ուսման վարձ: Մենք բոլորս օրենքով մի հավելյալ ուղղություն էլ ավելացրեցինք՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխանցումները:

Հիմա, ի՞նչ է եղել Կառավարության որոշմամբ: Ի դեպ, կարծում եմ՝ այստեղ որոշակի միտում կա, որովհետև չկարդալ և կարդալուց հետո չհասկանալ և բաներ գրել, չեմ հասկանում՝ ինչ է՛՛:

Նա պարզաբանեց, որ կառավարության որոշմամբ ևս մեկ հնարավորություն է ընդլայնվում՝ այդ 72 հազար դրամը կարող է ծախսվել լողավազան հաճախելու վրա:

՛՛Դա է պատճառը, որ հարկատուները որևէ հավելյալ ծախս այս մասով չեն կրում՛՛,-ասաց Մանուկյանը:

  • Կիսվել: