Անկախությունը միայն տոն չէ, այսօր այն վտանգների է ենթարկվում և մեր պաշտպանության կարիքն ունի. Մանուկյան
ԳԽ պատգամավոր, ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առթիվ:
«Սիրելի հայեր և հայաստանցիներ, շնորհավոր մեր երկրի արժանապատվության և ազատատենչության տոնը։
Այն կերտվել է 2 մլն 42 հազար 627 ՀՀ քաղաքացիների ազատ և գիտակցված քվեարկության արդյունքում։
Անկախությունը միայն տոն չէ, այսօր այն վտանգների է ենթարկվում և մեր պաշտպանության կարիքն ունի։
Կեցցե անկախությունը»,-նշել է նա ։