երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Արշակունյաց պողոտայում բռնկված հրդեհը մարվել է

Արշակունյաց պողոտայում բռնկված հրդեհը մարվել է

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 16-ին, ժամը 17։28-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 26 շենքի հետնամասում գտնվող տներից մեկում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արշակունյաց պողոտայի տներից մեկի տանիքում (մոտ 60 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:02-ին, մարվել՝ 18:17-ին: Այրվել են երկու սենյակ (մոտ 30 քմ)՝ գույքով, փայտե կառուցատարրեր (մոտ 60 քմ), որից մոտ 30 քմ հատվածը՝ ջերմահարվել:

  • Կիսվել: