կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
 Իսկ ինչի՞ դիմաց է Սուրեն Պապիկյանը «նվեր» ստացել 100 միլիոն դրամ. Դանիել Իոաննիսյանի գրառումը

Իսկ ինչի՞ դիմաց է Սուրեն Պապիկյանը «նվեր» ստացել 100 միլիոն դրամ. Դանիել Իոաննիսյանի գրառումը

«Հետք»–ը գրել էր, որ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը 168․000 դոլարով բնակարան է գնել, որն այսօր 412.000 դոլար արժե։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն անդրադարձել է հրապարակմանը․

«Իսկ ինչի՞ դիմաց է Սուրեն Պապիկյանը «նվեր» ստացել 100 միլիոն դրամ։  Նախ Սուրեն Պապիկյանը ապահովում է Ջեմուկի լոկալ օլիգարխիայի (Ջերմուկ գրոպի) մուտքը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն։
Հետո Սուրեն Պապիկյանն ապահովում է, որ «Ջերմուկ գրուպի» տիրոջ որդին ՔՊ-ից առաջադրվի տեղական ընտրություններում ու տարբեր լծակներ օգտագործի` անմրցակից հաղթանակի ապահովման համար։

Իսկ հետո Սուրեն Պապիկյանը «Ջերմուկ գրուպի» սեփականատերից ստանում է 100 միլիոն դրամի «նվեր»` բնակարանում զեղչի տեսքով։

Հ.Գ. Այո, խոսքը «Ջերմուկ գրուպի» տնօրենի այն որդու մասին է, ով մեղադրվում էր փաստաթղթերի կեղծմամբ բանակից ազատվելու համար, բայց դատվելու փոխարեն ՔՊ-ի կողմից դարձավ քաղաքապետ»։

  • Կիսվել: