կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Արսեն Թորոսյանն ու Հերիքնազ Տիգրանյանն այցելել են «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն

Արսեն Թորոսյանն ու Հերիքնազ Տիգրանյանն այցելել են «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը և ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանն այսօր այցելել են նախարարության ենթակայությամբ գործող «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն։ Այդ մասին հայտնում են ԱՍՀՆ-ից:

Շրջայցի ընթացքում վերջիններս ծանոթացել են հաստատության բնակիչների համար ստեղծված պայմաններին և հնարավորություններին, մատուցվող ծառայություններին։

Հաստատության աշխատակիցների հետ զրույցում քննարկվել են շենքային պայմանների մատչելիությանն ու հարմարավետությանը, դրանց շարունակական լավարկմանը, ինչպես նաև տրամադրվող ծառայությունների որակի բարելավմանն ուղղված մի շարք հարցեր։

Նախարարը շփվել է նաև բնակիչների հետ, լսել նրանց հուզող հարցերը․ զրույցի ընթացքում հավաստիացրել է, որ արվում է ամեն հնարավորը, որպեսզի կենտրոնում յուրաքանչյուրն անհատապես զգա պետության լիարժեք հոգածությունն ու խնամքը։

  • Կիսվել: