ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արքայազն Ուիլյամի և դքսուհի Քեյթ Միդլթոնի ինքնաթիռը հայտնվել է փոթորկի մեջ

Արքայազն Ուիլյամի և դքսուհի Քեյթ Միդլթոնի ինքնաթիռը հայտնվել է փոթորկի մեջ

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի և դքսուհի Քեյթ Միդլթոնի ինքնաթիռը հայտնվել է փոթորկի մեջ, ինչի հետևանքով չի կարողացել վայրէջք կատարել Իսլամաբադում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն։

Նշվում է, որ թագավորական ընտանիքի ինքնաթիռը վերադարձել է Լահոր քաղաք, որտեղից էլ այնուհետև թռել է։

Ըստ աղբյուրի, ինքնաթիռը երկու անգամ վայրէջքի է պատրաստվել տարբեր օդանավակայաններում նախքան հետ գնալը:

Նշվում է, որ Ուիլյամի և Քեյթի հետ ամեն ինչ կարգին է:

  • Կիսվել: