Արփինե Սարգսյանը, Անդրանիկ Քոչարյանը և Վահագն Ալեքսանյանը կպատասխանեն քաղաքացիների հարցերին
ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և նույն հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը դեկտեմբերի 26-ին՝ ժամը 18։00-ից եթերում կպատասխանեն ՀՀ քաղաքացիների և սփյուռքի մեր հայրենակիցների՝ ՆԳՆ և ենթակա ծառայությունների ոլորտների վերաբերյալ տեսահարցերին, հայտնում են ՀՀ կառավարությունից:
՛՛Խնդրում ենք հարցերը տեսագրված հաղորդագրությունների տեսքով նախապես ուղարկել WhatsApp հավելվածի +374 44 900 800 հեռախոսահամարին՝ մինչև դեկտեմբերի 19-ը ներառյալ։
Հարցուպատասխանը եթեր կհեռարձակվի Կառավարության և Հայաստանի Հանրային ռադիոյի ֆեյսբուքյան ու յութուբյան էջերով, ինչպես նաև Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջով և Առաջինի լրատվական ալիքով՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։



