երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Արփիի խաղալիքների, հեքիաթի գրքերի, սեղանի խաղերի մի մասը ուղարկեցինք Ստեփանակերտ

Արփիի խաղալիքների, հեքիաթի գրքերի, սեղանի խաղերի մի մասը ուղարկեցինք Ստեփանակերտ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրառում արել.

 

«Արփիի հետ մի քանի ժամ աշխատելուց հետո նրա խաղալիքների, հեքիաթի գրքերի ու սեղանի խաղերի մի մասը ուղարկեցինք Ստեփանակերտում գործող հացատուն: Ինչ խոսք, հեշտ չի երեխայի ձեռքից իր խաղալիքը վերցնելը, բայց սա որքան պետք էր հացատուն այցելող մեր երեխաներին, այնքան էլ հենց իրեն՝ Արփիին, որպեսզի իմանա, որ այս կյանքում պետք է ունեցածը սիրով կիսել նրա հետ, ով այդ պահին դրա կարիքն ունի: 

Իսկ հացատանը խաղային անկյուն ստեղծեցինք նաև մայրիկների համար, որպեսզի այստեղ մի փոքր հանգստանան, զրուցելու եւ ցրվելու հնարավորություն ունենան»:

  • Կիսվել: