երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Արոտավայրի օգտագործման շուրջ վեճն ավարտվել էր դանակահարությամբ. հարվածողը 15-ամյա պատանին էր

Արոտավայրի օգտագործման շուրջ վեճն ավարտվել էր դանակահարությամբ. հարվածողը 15-ամյա պատանին էր

Հունիսի 8-ին, ժամը 16.25-ին, ոստիկանություն զանգած Ռյա Թազա գյուղի բնակիչը հայտնել էր, որ համագյուղացու ընտանիքը հարձակվել է իրենց վրա, և հնարավոր են անկանխատեսելի հետևանքներ:

Ոստիկանությունից հայտնում են, որ Ռյա Թազա մեկնած ոստիկանության Արագածի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ Միրաք գյուղի վարչական տարածքում արոտավայրի օգտագործման շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Ռյա Թազայի մի խումբ բնակիչներ վիճաբանել են, հարվածներ հասցրել իրար՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ապա 36-ամյա տղամարդը կտրող-ծակող գործիքով խփել է 27-ամյա երիտասարդին: Մարմնական վնասվածքներ ստացածները տեղափոխվել են հիվանդանոց:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Արագածի բաժնի ոստիկանները ձեռնարկած հետագա միջոցառումների արդյունքում պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված 27-ամյա երիտասարդին դանակահարել էր 36-ամյա տղամարդու 15-ամյա որդին: Պատանին հրավիրվել է ոստիկանության Արագածի բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: