ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով 18-ամյա հետախուզվողը հայտնաբվերվել է

Առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով 18-ամյա հետախուզվողը հայտնաբվերվել է

Ոստիկանության ՔՈԳՎ և Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 1-ին Ռուբեն Սևակի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել 18-ամյա Ռոբերտ Ք.-ն, որը հունիսի 11-ից Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Ռոբերտ Ք.-ն տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին:

 

  • Կիսվել: