հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Առողջության համընդհանուր ապահովագրության վերաբերյալ քաղաքացիների արձագանքները դրական են. Ավանեսյան

Առողջության համընդհանուր ապահովագրության վերաբերյալ քաղաքացիների արձագանքները դրական են. Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը քաղաքացիների հետ շփումների ընթացքում դրական արձագանքներ է լսել Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի վերաբերյալ: Այս մասին Ավանեսյանը հայտնեց հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Մեր ժողովուրդն այսքան շնորհակալ և գնահատող է, որ տարիներ ի վեր իրենց առողջապահական կարիքները, որ չեն կարողացել պատշաճ կերպով բավարարել, այսօր այդ հնարավորությունն ունեն և մեր պետությունը նրանց կողքին կանգնած է»,-ասաց Ավանեսյանը:

Նախարարը բարեփոխումը կյանքի կոչելու հարցում կարևոր է համարում ոչ միայն քաղաքացիների, այլ հենց բուժհաստատություններում բժիշկների և բուժաշխատողների հետ անմիջական շփումներն ու բոլոր հարցերի քննարկումները:

«Հենց այս անմիջական աշխատանքի շնորհիվ է, որ մենք հունվար ամսից կարողացել ենք շատ ճկուն լինել, արագ փոփոխություններ իրականացնել և բարեփոխումը հարմարեցնել իրական կյանքին»,-նշեց Անահիտ Ավանեսյանը:

 

  • Կիսվել: