Առողջապահության նախարարությունը նվազեցրել է բազային ապահովագրական վճարը․ Ավանեսյան
ՀՀ առողջապահության նախարարությունը նվազեցրել է բազային ապահովագրական վճարը մեկ անձի համար՝ 164 հազար դրամից մինչև 129,6 հազար դրամ: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ ապահովագրական բազային արժեքը «էժանացել է» ապահովագրական պատահարների (հիվանդությունների և բժիշկների միջամտության) հաճախականության վերահաշվարկի պատճառով:
Ավանեսյանը նշել է, որ դա չի լինի ծառայությունների ծավալի նվազման հաշվին, թեև ապահովագրությունն ամեն դեպքում չի «ծածկելու» բոլոր բժշկական ծառայությունների պահանջները: Պարզապես, ըստ նրա, դրանք ավելի մատչելի կդառնան բնակչության տարբեր խմբերի համար:


