շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Առողջապահության նախարարության առաջնահերթություններից է երեխաների շրջանում սննդի վերաբերյալ գովազդի կարգավորումը

Առողջապահության նախարարության առաջնահերթություններից է երեխաների շրջանում սննդի վերաբերյալ գովազդի կարգավորումը

Աշխարհում յուրաքանչյուր երրորդ երեխան ունի ավելորդ քաշ կամ գիրություն: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վերջին տվյալները հաստատում են այս փաստն ու դրա դեմ պայքարի ավելի հասցեական քաղաքականություն մշակում, տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից:

ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակը նոյեմբերի 17-18-ը Երևանում կազմակերպել է աշխատաժողով: Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի ու Ռուսաստանի ներկայացուցիչները երկօրյա հանդիպման ընթացքում քննարկում են, ապացույցների վրա հիմնված, գիրության դեմ պայքարի ամենաարդյունավետ եղանակները:

Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին, առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը նշել է, որ առողջապահության նախարարության առաջնահերթություններից է երեխաների շրջանում սննդի վերաբերյալ գովազդի կարգավորումը, ինչպես նաև շաքարի, աղի և հագեցած ճարպերի քանակի վերաբերյալ տեղեկատվության հասանելիությանը միտված ռազմավարական առաջնահերթությունների մշակումը:

Երեխաների համար ոչ առողջ սննդամթերքի վաճառքի սահմանափակումների ու փաթեթի երևացող մասում մակնշում անելու, ԱՀԿ-ի առաջարկները, աշխատաժողովի մասնակիցները խոստացան կիրառել իրենց երկրներում:

  • Կիսվել: