չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Առողջապահության նախարարի տեղակալը ծանոթացել է Սպիտակի ԲԿ-ի աշխատանքին

Առողջապահության նախարարի տեղակալը ծանոթացել է Սպիտակի ԲԿ-ի աշխատանքին

Առողջապահությկան նախարարությունից տեղեկացնում են, որ աշխատանքային այցով Սպիտակի բժշկական կենտրոն է այցելել նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը։
 
Այցելության ընթացքում Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդուհի Սիսակյանը ներկայացրել է բժշկական կենտրոնի առկա խնդիրները, ծանոթացրել բուժկենտրոնի հնարավորություններին, կենտրոնի քովիդ բաժանմունքի աշխատանքին:
 
Փոխնախարարը հանդիպել է բուժանձնակազմի և հիվանդների հետ։ Թթվածնային կայանի շահագործման կապակցությամբ Արտակ Ջումայանը հանձնարարականներ է տվել։
 

  • Կիսվել: