շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Առողջապահության նախարարի տեղակալն ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի պատվիրակությանը

Առողջապահության նախարարի տեղակալն ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի պատվիրակությանը

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի պատվիրակությանը:

Ներկայացվել են առողջապահական կարողությունները` 2027 թվականին Ֆրանկոֆոնիայի հոբելյանական 10-րդ խաղերը Հայաստանում անցկացնելու դեպքում առողջապահական ծառայություններ տրամադրելու նպատակով:

Արտակ Ջումայանը նշել է, որ գերատեսչությունը պատրաստ է ստանձնել այս կարևոր միջոցառման առողջապահական ծառայությունների կազմակերպման աշխատանքները, մասնավորապես, օգտագործելով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բազմապրոֆիլ բժշկական կենտրոնի ներուժը, որտեղ տեղակայված է սպորտային բժշկության բաժանմունքը, և անհրաժեշտության դեպքում կներգրավվեն այլ բժշկական կենտրոններ, այդ թվում` մարզերից:

ՖԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, շրջել ինչպես սպորտային բժշկության, այնպես էլ` այլ բաժանմունքներում:

  • Կիսվել: