հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Առողջապահության նախարարի առաջին տեղակալն այցելել է Թոքաբանության ազգային կենտրոն

Առողջապահության նախարարի առաջին տեղակալն այցելել է Թոքաբանության ազգային կենտրոն

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, փոխնախարար Արմեն Նազարյանն աշխատանքային այցով Թոքաբանության ազգային կենտրոնում էին, հայտնում են Թոքաբանության ազգային կենտրոնից:

Կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանի ուղեկցությամբ նրանք ծանոթացան առաջիկայում շահագործման հանձնվող թթվածնային կայանի կառուցվածքին, այցելեցին թոքաբանության բաժանմունք, Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ վերանորոգված դեղատնային պահեստներ, որտեղ հակատուբերկուլոզային դեղորայքի պահեստավորումն իրականացվում է բարձր մակարդակով, նորմերին համապատասխան պայմաններում։

Նախարարության գործընկերներին ներկայացվեց նաև վերանորոգված ու նոր թվային սարքավորումով վերազինված ռենտգեն բաժանմունքը։

Քննարկվեց պերիֆերիկ տուբերկուլոզային լաբորատորիաների ներդրման գործընթացը, առկա խնդիրները։

  • Կիսվել: