«Առողջ ապրելակերպը սովորություն է» հանրային արշավի կանգառն Աշտարակում էր. ԱՆ
«Առողջ ապրելակերպը սովորություն է» հանրային արշավի կանգառն Աշտարակում էր, հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:
«Այն մեկնարկել է քայլերթով և շարունակվել առողջ ապրելակերպի վերաբերյալ իրազեկող արշավով` դպրոցականների մասնակցությամբ:
Միջոցառման մասնակիցներին ողջունել է առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը:
Նրա խոսքով` միջոցառման նպատակն է հանրության շրջանում բարձրացնել իրազեկվածությունը առողջ ապրելակերպի վերաբերյալ, խրախուսել առողջ սննդի պատրաստումը, ֆիզիկական ակտիվությունը, առողջ վարքագծի ձևավորումը։
Թեմատիկ տաղավարներում ներկայացվել են առողջարար ուտեստներ և առողջ ապրելու կանոններ:
Հիշե՛ք, որ առողջ սովորություններ ձևավորելով` հնարավոր է նվազեցնել ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման ռիսկի գործոնները»,-ասված է հաղորդագրության մեջ: