երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
«Առողջ ապրելակերպ» պարտադիր խմբակ․ վերապատրաստվում են մենթորները

«Առողջ ապրելակերպ» պարտադիր խմբակ․ վերապատրաստվում են մենթորները

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, Պարենի համաշխարհային ծրագրի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ մեկնարկել է «Առողջ ապրելակերպ» պարտադիր խմբակի մենթորների 6-օրյա վերապատրաստումը:

Երկու փուլով անցկացվող վերապատրաստմանը մասնակցելու է Երևանի և մարզերի ավելի քան 100 մենթոր, որոնք ընտրվել են մրցութային կարգով դիմած 500 հայտատուից։ Առաջին փուլն իրականացվել է օգոստոսի 21-24-ը. 2-րդ փուլն անցկացվելու է սեպտեմբերի 22-23-ը։

Մրցույթն անցկացվել է հարցազրույցի միջոցով:

Մենթորների վերապատրաստման հիմնական թեմաներն են՝

սնուցում և ֆիզիկական ակտիվություն,
աճ, զարգացում, հիգիենա,
անվտանգություն, վտանգի կանխարգելում,
հոգեկան, հուզական և սոցիալական առողջություն,
փոխհարաբերություններ, սեռային խնդիրներ,
վնասակար սովորություններ, վարքագծային հիվանդություններ,
բռնություն, հալածանք, շահագործում,
սեռական և վերարտադրողական առողջություն:
Հանրակրթության նոր չափորոշչի համաձայն՝ «Առողջ ապրելակերպ» պարտադիր խմբակն իրականացվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-11-րդ դասարաններում:

«Առողջ ապրելակերպ» դասընթացի նպատակն է աշակերտին սովորեցնել գնահատել իր և այլոց առողջությունը՝ որպես կարևորագույն արժեք, ինչպես նաև ձևավորել գիտելիքների, կարողությունների, հմտությունների և արժեքների վրա հիմնված անվտանգ վարքագիծ:

 

  • Կիսվել: