հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Առնվազն գոնե 30-40 տոկոսով հնարավոր է վերանայում ունենանք. Ռոմանոս Պետրոսյանը՝ էլեկտրաեներգիայի սակագնի մասին

Առնվազն գոնե 30-40 տոկոսով հնարավոր է վերանայում ունենանք. Ռոմանոս Պետրոսյանը՝ էլեկտրաեներգիայի սակագնի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ՀԷՑ ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն անդրադարձավ էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հարցին:

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը տեղեկացրեց՝ հարցի վերաբերյալ աշխատանքային քննարկում է եղել:

«Այս պահին որոշակի պատկերացում ունենք, թե մոտ ինչ չափով ենք կարողանալու վերանայել, և լիահույս եմ, որ տարեսկզբից վերանայման որոշումները կկայացվեն»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ քաղաքական նպատակադրումը չպետք է լինի հաճոյանալու համար այնքան իջեցնել, որ արդյունքում, օրինակ, 3 տարի հետո խնդիր առաջանա:

«Եթե ֆիքսենք, որ իրոք բարձր է, պետք է բերենք «գիծ՝ պլյուս պայմանական մի լումա», որ 1 լուման ներդրվի հետագա զարգացման համար»,- ասաց նա:

Ռոմանոս Պետոսյանը մանրամասնեց՝ վերանայման հարցով հաշվարկներ այս պահին արդեն իսկ կան. «Առնվազն գոնե 30-40 տոկոսով հնարավոր է վերանայում ունենանք»:

  • Կիսվել: