երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
 Հայաստանը բնակչության կանանց մասնաբաժնով բացարձակ առաջատար է աշխարհում

Հայաստանը բնակչության կանանց մասնաբաժնով բացարձակ առաջատար է աշխարհում

Հայաստանը բնակչության կանանց մասնաբաժնով բացարձակ առաջատար է աշխարհում։ Միայն Հայաստանում է կանանց թիվը գերազանցում 55 տոկոսը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Համաշխարհային բանկի վիճակագրական տվյալներին։
 
Երկրորդ տեղում Ուկրաինան է, որտեղ կանայք կազմում են բնակչության 54,8 տոկոսը, երրորդ տեղում` Բելառուսը (կանանց մասնաբաժինը` 53,96 տոկոս)։
 
Վարկանիշի ստորին հորիզոնականները զբաղեցնում են Պարսից ծոցի երկրները։ Կանանց բնակչության ամենացածր թիվը Կատարում է (27,49%), մի փոքր ավելի բարձր` ԱՄԷ–ում (30,65%):
Ընդհանուր առմամբ աշխարհում կանանց ամենամեծ թիվը բաժին է ընկնում Խորհրդային Միության երկրներին, իսկ տղամարդկանց թիվը` Պարսից ծոցի երկրներին։
 
Միջազգային ֆինանսական կազմակերպության վիճակագրությունը հաշվարկվում է մի քանի տարվա կտրվածքով։ Ներկայացվածը վերաբերում է 2022 թվականի վերջի դրությամբ գրանցված տվյալներին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: