շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
«Արմենիա» ավիաընկերության չարտերային չվերթով Իրաքի Էրբիլ քաղաքից Երևան կժամանի ՀՀ 21 քաղաքացի

«Արմենիա» ավիաընկերության չարտերային չվերթով Իրաքի Էրբիլ քաղաքից Երևան կժամանի ՀՀ 21 քաղաքացի

Այսօր «Արմենիա« ավիաընկերության հատուկ չարթերային Երևան-Էրբիլ չվերթով Էրբիլ են ուղևորվում Իրաքի 125 քաղաքացի։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Արմենիա ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։

«Նույն չվերթով Էրբիլից-Երևան կժամանեն ՀՀ 21 քաղաքացի։ Boeing 737 օդանավի հրամանատարն է Ալբերտ Կարապետյանը, երկրորդ օդաչու Սերգեյ Գաբրիելյանը։ Բորտուղեկցորդներ ՝ Անգուրովա Լերա, Լիլիթ Մինասյան և Մետաքսե Քոլոզյան»,- նշել է նա։

  • Կիսվել: