երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արմեն Թավադյանից շուրջ 70-80 հազար դոլար գումար են առգրավել. պաշտպանը նախաքննական մարմին բողոք է ներկայացնելու

Արմեն Թավադյանից շուրջ 70-80 հազար դոլար գումար են առգրավել. պաշտպանը նախաքննական մարմին բողոք է ներկայացնելու

«5-րդ» ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորման վերաբերյալ նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանի կողմից վերաքննիչ բողոք է ներկայացվել։ 

Հովհաննես Խուդոյանը հայտնել է, որ միջոցներ են ձեռնարկելու նաև խուզարկության ժամանակահատվածում Արմեն Թավադյանից առգրաված մոտ 70-80 հազար դոլար գումարի վերադարձման հետ կապված:

«Էդ հարցով միջնորդություն ենք ներկայցնելու Քննչականին: Խուզարկություններից մեկի ժամանակ զգուշացրել էինք, որ իրենց գործողությունները գործի հետ բացարձակ կապ չունեն, սակայն իրենք առագրավել են: Մենք էլ գործողությունը բողոքարկելու ենք»,-նշեց նա:

Հովհաննես Խուդոյանն ընդգծեց, որ այդ միջոցները Թավադյանն ուղղել էր հեռուսատեսության ֆինանսավորմանը, բայց անհիմն առգրավել են:

«Դա արդեն կասկածից ավել մտածելու տեղ է տալիս, որ հատուկ նպատակով է կատարվում»,-ընդգծեց նա:

Արմեն Թավադյանը կալանավորվել է 2019 թվականի դեկտեմբերի 26-ին: Մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով:

Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը ձերբակալվել է Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանի կողմից, ըստ Ոստիկանության տեսանյութի, «Մարտի 1-ի» գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ անելու գործով։ Նրան ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված (Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը) հանցավոր արարք կատարելու կասկածանքով։

  • Կիսվել: