երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Արմեն Սարգսյանը զոհված Մուշեղ Աբովյանին հետմահու պարգևատրել է Մարտական ծառայության մեդալով

Արմեն Սարգսյանը զոհված Մուշեղ Աբովյանին հետմահու պարգևատրել է Մարտական ծառայության մեդալով

Նախագահ Արմեն Սարգսյանը Տավուշում զոհված սերժանտ Մուշեղ Աբովյանին հետմահու պարգևատրել է Մարտական ծառայության մեդալով. Հրամանագրում ասվում է.

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ Մուշեղ Ժիրայրի ԱԲՈՎՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»:

  • Կիսվել: