կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ Սահմանադրության օրվա առթիվ

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ Սահմանադրության օրվա առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ Սահմանադրության օրվա առթիվ:

Նախագահ Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է.

«26 տարի առաջ Ձեր նախաձեռնությամբ ընդունվեց երկրի Հիմնական օրենքը, որը ծառայում է որպես կայունության, հանրային բարեկեցության և հասարակության համախմբման հուսալի հիմք:

Հայաստանը կարևորում է Ղազախստանի հետ բազմակողմանի համագործակցության հետագա զարգացումը: Մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունները և փոխվստահությունը կայուն հիմք են բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցության համար»:

  • Կիսվել: