հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Արմեն Սարգսյանը Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Իսպանիայի թագավորին

Արմեն Սարգսյանը Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Իսպանիայի թագավորին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի Թագավոր Ֆելիպե Վեցերորդին՝ Իսպանիայի Թագավորության Ազգային տոնի առթիվ:

«Վստահ եմ, որ մեր երկրների ու ժողովուրդների միջև առկա փոխըմբռնումն ու բարեկամությունն ամուր հիմք են հետագա փոխգործակցության ամրապնդման և ընդլայնման համար»,- ասվում է շնորհավորական ուղերձում:

Նախագահ Արմեն Սարգսյանը Իսպանիայի Թագավոր Ֆելիպե Վեցերորդին մաղթել է քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ, իսկ երկրին՝ խաղաղություն և բարօրություն: 

  • Կիսվել: