ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահը

Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

«Ղազախստանի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի անկախության օրվա առթիվ։

Անկախության տարիներին Ձեր երկիրը պետականաշինության, տնտեսության արդիականացման, քաղաքացիների բարեկեցության ապահովման և միջազգային հեղինակության բարձրացման գործում հասել է ծանրակշիռ արդյունքների։

Համոզված եմ՝ Ղազախստանի ու Հայաստանի համապարփակ և փոխշահավետ համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր պատմության ու մեր ժողովուրդների բարեկամության բարի ավանդույթների վրա, հետագայում ևս կշարունակի դինամիկ զարգանալ ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության շրջանակում։

Մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ պատասխանատու պետական պաշտոնում, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ բարգավաճում և առաջընթաց»։

 

  • Կիսվել: