երեքշաբթի, օգոստոս 4
4 / 8 / 2026
Արմեն Փամբուխչյանն ընտրվել է Հայաստանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ

Արմեն Փամբուխչյանն ընտրվել է Հայաստանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ

Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը գրում է․

«Սիրելի՛ երևանցիներ,

տեղեկացնում եմ, որ այսօր Հայաստանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի անդամների հետ կայացած հանդիպման ընթացքում ընտրվել եմ ֆեդերացիայի նախագահ:

 

Կողմերի համատեղ որոշմամբ Շիրակ Պողոսյանն ու Սուսաննա Մարտիրոսյանը ընտրվել են փոխնախագահներ, իսկ Հովհաննես Գևորգյանը՝ քարտուղար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության և ֆեդերացիայի հետագա համագործակցության ուղղություններն ու առաջիկա անելիքները:

Մարզաձևի զարգացման համար կլինեն տարբեր նախաձեռնություններ։ Համայնքն իր լիազորությունների շրջանակում կաջակցի առկա խնդիրների լուծմանը»:

  • Կիսվել: