հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արմեն Նազարյանն ազատվել է առողջապահության փոխնախարարի պաշտոնից

Արմեն Նազարյանն ազատվել է առողջապահության փոխնախարարի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Նազարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից:

Համապատասխան որոշումը վարչապետը ստորագրել է այսօր՝ փետրվարի 23-ին։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Նազարյանին 2024 թվականի փետրվարի 26-ից ազատել առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Նշենք, որ առողջապահության փոխնախարարի պաշտոնում Նազարյանը նշանակվել էր 2021 թվականի սեպտեմբերի 7-ին։

  • Կիսվել: